կարևոր
3940 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-15 20:17
Քաղաքական

Ով է նման ճանճի. Հովսեփ Կուբաթյանը՝ Տիգրան Ավինյանի մասին

Ով է նման ճանճի. Հովսեփ Կուբաթյանը՝ Տիգրան Ավինյանի մասին

Երևանի ավագանու «ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբաթյանը, արձագանքելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ճանճերի մասին հայտարարությանը, գրառում է արել Facebook-ի իր էջում:

«Վստահության մասին կամ ով է նման ճանճի

(մեղմ և կարճ արձագանք անպատեհ մեկնաբանությանը)

Թեև ես դեռ կարծիք չէի հայտնել Օղակձև այգու 4-րդ հատվածի վերակառուցման մասին (դեռ ուսումնասիրում էի), բայց հետևել եմ քննարկումներին, լուսաբանումներին ու Ավինյանի այսօրվա մեկնաբանությունից հետո պետք է ասեմ, որ ոչ մեկ չի ուզում քաղաքական դիվիդենտներ շահի, այլ տեսնելով, թե օրինակ, նույն մեխանիզմով բարեկարգվող Մերգելյանի այգին ինչ վիճակում է, պարզապես չեն վստահում ձեզ:

Այ, որ մի օրինակ լիներ, թե ոնց եք ինչ-որ այգի բարեկարգել մասնավորի հետ համատեղ, հիմա շատ ավելի քիչ քննարկում ու քննադատություն կլիներ: Որ Վարդանյանների կողմից բարեկարգված այգին, որտեղ, ի դեպ, չկա ոչ մի կոմերցիոն կոմպոնենտ (Ավինյանը ասել էր, որ դեռ չի տեսել, որ որեւէ մի ներդրող առաջարկի 8-9 մլն դոլար ներդնել կանաչ տարածքների վերականգնման համար և չպահանջի էական բիզնես կոմպոնենտ), դուք նախաձեռնած լինեիք, չեմ կարծում, որ հիմա այսպիսի աղմուկ կբարձրանար:

Երբ նախագծի հեղինակ ընկերությունից ասում են, որ քաղաքապետարանն է իրենց առաջարկել նախագիծը, քաղաքապետարանը ասում է, իրենք են առաջարկել, այդ ամենն արվում է նորաստեղծ ընկերության միջոցով, որի կայքից երևում է, որ ավելի լավ է և շատ ավելի հեշտ է դեռ որ մի հատ նորմալ կայք սարքեին (բանկի սեփականատիրուհուն, իր նվիրաբերումներին և այլ կասկածելի դեպքերին դեռ չեմ անդրադառնում),  առնվազն խիստ անվստահություն է առաջանում այն ամենի նկատմամբ ինչ դուք անում եք։

Իսկ ճանճի մասին Տիգրան Ավինյանի մեկնաբանությունը լսելիս միանգամից հիշեցի Չուկովսկու հայտնի բանաստեղծությունը ու այստեղ ճանճը ավելի շատ նման է, ինքներդ կռահեք՝ ում:

Муха, Муха-Цокотуха,

Позолоченное брюхо!

Муха по полю пошла,

Муха денежку нашла.

Լուսանակրում Մերգելյանի այգին շուրջ վեց ամիս վերակառուցումը սկսելուց հետո»։