Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է դարձել, որ Թուրքիայում հարձակման ենթարկված հայտնի լրագրող Ահմեդ Հաքանը դեռ 17 օր առաջ թիկնապահ էր պահանջել պետությունից, սակայն մերժում էր ստացել:
Hurriyet-ի համաձայն՝ լրագրողի փաստաբանները նրան թիկնապահ հատկացնելու պահանջ են ներկայացրել Star պարբերականում Ջեմ Քյուչուքի հոդվածից և «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Աբդուլլահ Բոյնուքալընի հնչեցրած սպառնալիքներից հետո:
Քյուչուքն իր հոդվածում սպառնալիքներ էր հնչեցրել` ասելով. «Եթե ուզենք, քեզ ճանճի պես կտրորենք: Մինչ օրս քեզ խղճացինք, դրա համար էլ կարողացել ես ողջ մնալ»:
Ինչ վերաբերում է Էրդողանի կուսակից պատգամավորին, նա ասել էր. «Պետք է նրա տան մոտ գնայի: Սրանք երբևէ չեն ծեծվել: Մեր հանցանքն այն է, որ սրանց չենք ծեծել ճիշտ ժամանակին»:
Սպառնալիքներից հետո դատախազությանը հայց ներկայացրած լրագրողի փաստաբանը զրույց էր ունեցել նաև ՆԳ նախարար Սելամի Ալթընոքի հետ: Լրագրողի մյուս փաստաբանն էլ սեպտեմբերի 14-ին գրավոր դիմում էր ներկայացրել Պոլսի նահանգապետարան՝ անվտանգության միջոցներ ձեռնարկելու պահանջով: Պոլսի նահանգապետարանը 17 օր շարունակ չի արձագանքել փաստաբանի պահանջին, որից հետո նույն պատճառով փաստաբանները ներկայացել են անվտանգության բաժանմունք, սակայն զավեշտալի պատասխան ստացել. «Առաջիկայում Բայրամ է, հետագայում կանդրադառնանք»:
Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով Հաքանն ստացել էր քթի և կողոսկրի կոտրվածք: Նրան արդեն դուրս են գրել հիվանդանոցից: