Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին տարիների վիճակագրական տվյալները հնարավորություն են տալիս փաստել, որ Հայաստանում հանցագործությունների թիվը անընդհատ աճում է։ Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ չի հրապարակել 2023 թ․ ամբողջական իրավական վիճակագրությունը, ամփոփ տվյալներ առկա են հունվար-հոկտեմբեր ամիսների վիճակագրությունում։
Yerkir.am-ը վերլուծել է 2020 և 2023 թթ․ հանցագործությունների վիճակագրությունը՝ հունվար-հոկտեմբեր ամիսների ժամանակահատվածում։
2023 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է 31 հազ. 598 հանցագործության դեպք, 2020 թ․ նույն ժամանակահատվածում հանցագործությունների թիվը կազմել է 22 հազար 8։ Այսինքն՝ հանցագործությունների թիվը ավելացել է 30 %-ով։ Էական աճ են արձանագրել առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Եթե 2020 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել էր 261 առանձնապես ծանր հանցագործություն, ապա 2023 թ․ նույն ժամանակատվածում դրանց թիվը աճել է 81,7 տոկոսով՝ դառնալով 1425։
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 4 տարիների ընթացքում աճել է 67 %-ով, իսկ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները 35,7 %-ով։ Նվազել են սեփականության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները:
Հանցագործությունների աճը նկատելի է թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում, սակայն կտրուկ աճ է նկատելի հատկապես Շիրակի մարզում։ Եթե 2020 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսներին հանցագործությունների թիվը 1 119 էր, ապա 2023 թ․ հունվար-հոկտեմբերի տվյալներով 2 հազ․ 176, այսինքն՝ 4 տարիների ընթացքում հանցագործությունների թվաքանակը աճել է 48,6 տոկոսով։ Դիտարկելով հանցագործությունների թիվը ըստ ծանրության՝ նկատելի է, որ 2023 թ․ հունվար-հոկտեմբերի ամիսների տվյալներով Տավուշում, Վայոց ձորում և Սյունիքում գերակշռում են միջին ծանրության հանցագործությունները։
Աննա Հարությունյան
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ,
կուլտուրայի ֆակուլտետ,
լրագրության բաժին, 3-րդ կուրս