|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Գրանցված հանցագործությունների թիվը հանրապետությունում շարունակում է աճել: 2016թ. հունվար-նոյեմբերին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է՝ 16 983, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1516-ով ավելին է: 2015թ. հունվար- նոյեմբերին գրանցվել է թվով 15 467 հանցագործության դեպք: Տեղեկանում ենք ԱՎԾ 2016թ. հունվար-նոյեմբերի հրապարակումից:
Անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 4 462, այդ թվում սպանություն՝ 64, 29 սպանության փորձ, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը՝ 1 031:
Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 108 -ն են, որից բռնաբարություն և բռնաբարության փորձ՝ 24, նախորդ տարվա 37 -ի փոխարեն:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը հաշվետու ժամանակում կազմել է 2 610 -ը: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 6 911: