|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայից բարձր 3–ից 5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Դա նշանակում է, որ մենք ունենալու ենք անոմալ տաք և բավարար տեղումներով հունվար։ Առանձին օրերին հանրապետության լեռնային մարզերում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +5-ից +9 աստիճանի, իսկ Սյունիքի հովտային գոտիներում առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +16–ից +20 աստիճան։ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա +10-ից +14 աստիճան»,–մանրամասնեց Սուրենյանը։
Ըստ նրա` մինչև օրս Հայաստանը գտնվում է արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։
Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կշարունակի կլիմայական նորմայից բարձր մնալ մոտ 6–ից 8 աստիճան։ Սռաջիկա 5 օրերին տաք օդային հոսանքները չեն նահանջելու։