կարևոր
3391 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-26 17:13
Քաղաքական

Այս իշխանությունները որևիցե ձևով չեն հակադրվում ադրբեջանական նարատիվներին․ Գառնիկ Դանիելյան

Այս իշխանությունները որևիցե ձևով չեն հակադրվում ադրբեջանական նարատիվներին․ Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այս իշխանությունները որևիցե ձևով չեն հակադրվում ադրբեջանական նարատիվներին։ Անգամ պաստառի գոյությունը չեն հանդուրժում։

Արցախցիների հանդեպ վատ վերաբերմունք է դրսևորվում։ Ազատ մտածող մարդիկ քրեական հետապնդումների են ենթարկվում։

Մոտ ժամանակներում ռուսական շուկան կփակվի Հայաստանի ձկնաբույծների համար։

Մեր ջրային ռեսուրսները թշնամուն նվիրած իշխանությունը խոսում է ջրի կարևորությունից։

Շուտով տնտեսական ճգնաժամի առաջ կկանգնենք։ Գյուղատնտեսությունը, արտահանումը արդեն իսկ վատ վիճակում են։

Ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ որևէ ոլորտ չտուժի։ Սակայն, համակարգային լուծումների համար իշխանափոխություն է պետք։

Մանրամասն՝ ասուլիսում»։