|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետ ստեղծելը հակասում է լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչերին։ Այս մասին իր թվիթերյան գրառման մեջ նշել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջին անցակետեր տեղակայելուն:
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետ ստեղծելը հակասում է լարվածությունը նվազեցնելու և հարցերը երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին։
ԵՄ-ն շարունակում է ներգրավվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Պետք է ապահովվեն Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»,-գրել է Ժոզեպ Բորելը իր թվիթերյան միկրոբլոգում։