Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը չի համաձայնում բանավիճել Հայկ Մարությանի խոսնակի հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Yerkir.am-ի հաղորդմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Խաժակյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․
«Հարգելի ընկերներ,
բազմաթիվ լրատվամիջոցներ պատրաստակամություն են հայտնել տրամադրելու բանավեճի ուղիղ եթեր, ինչի համար շնորհակալ եմ։
Հրավեր եմ ստացել նաեւ Petros Ghazaryanից Հանրայինի եթերում բանավիճելու, սակայն քաղաքապետի խոսնակի հետ։
Հարկ եմ համարում նշել, որ քաղաքապետարանում որեւէ այլ պաշտոնատար անձ ի պաշտոնե չի կարող պատասխանել այն հարցադրումներին, որոնք հնչեցվել են, առավել եւս մամլո խոսնակը, ով որեւէ փաստաթղթի տակ ստորագրելու իրավասություն չունի։ Դեմ չեմ, որ դա լինի Հանրայինի եթերում, բայց դեմ եմ, որ քաղաքապետը առերես հարցադրումներից երկրորդ անգամ թաքնվի խոսնակի թիկունքում։
Սպասում եմ քաղաքապետի հաստատմանը, որպեսզի կարողանանք քննարկել ֆորմատի մանրամասները»։
Ավելի վաղը, Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ Հայկ Մարությանին հրավիրում է ուղիղ եթերում բանավեճի։