Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
«27 երիտասարդ հիմա Երևանում են , եթե օրենք կա էս երկրում ինչի՞ համար ես բռնում գյուղացուն, հա՜, էսօր ամեն ինչը ձեր ձեռքում ա, ձեզ թույլատրվում ա… Ըտենց երկիր չեն պահում . ուզում եք բախումների գնա՞նք, կգնանք, չկա Նորատուս, չկա Հայաստան: Ասում ա՝ մեզ հասնում ա, բա միլիցայի երկիր եք, էս ի՞նչ բեսպրեդելի երկիր բերին, տո էս ա՞ քո հպարտ քաղաքացին, ժողովրդավարությունը»,- Նորատուսում լրագորղների հետ ասաց գյուղացին:
Հիշեցնենք, որ երեկ գիշերվանից մի քանի գյուղերի ձկնորսներ հավաքվել են Նորատուս գյուղում և պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել՝ փակելով Երևան-Սևան մայրուղին: Ոստիկանությունը, որ արդեն 3 օր է հերթապահում է՝ ձկնաորսների և ջրային պարեկների միջև բախումները կանխելու համար, մի ոտք առաջ է ընկել, գյուղից դուրս եկողներին բերման են ենթարկում։