|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մարտի 7-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհարժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 40-րդ կմ-ին «ԳԱԶ- 5311» մակնիշի 34 TT 842 պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Մ.) բեռնատար ավտոմեքենան շրջվել է, վարորդը արգելափակվել է խցիկում, իսկ ուղևոր՝ 1962 թ. ծնված Ս. Վ.-ը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գավառ քաղաքի ԲԿ:
Փրկարարները Մ. Մ.-ին դուրս ենե բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գավառի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։