|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Գեղարքունիքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Երևանից Գեղարքունիք բերված հատուկ ջոկատայինների, ոստիկանության այլ ստորաբաժանումների կողմից ավելի քան 30 քաղաքացի է բերման ենթարկվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել են, որ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով կան ձերբակալվածներ։
«Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմնին»,- հայտնել են ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևան-Սևան ավտոճանապարհին ոստիկանական ուժեր են կենտրոնացվել։ Մասնավորապես, ապօրինի ձկնորսության դեմ պայքարի շրջանակներում իրավապահներն առգրավել են ձկներ, իսկ ձկնորսությամբ զբաղվող նորատուսցիները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել՝ փակելով ճանապարհը։