|
Փոխարժեքներ
26 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.56 |
| EUR | ⚊ | € 425.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.3097 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Tesla» և մարդատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մի մասը «Ճամբարակ» ամբուլատոր բժշկական կենտրոն, մի մասը՝ «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով մարդատար «Ford Transit»-ը, որով Շիրակի մարզի բնակիչները եկել էին հանգստանալու, կողաշրջվել է, իսկ «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։