|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին։ Այս մասին ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 8-ին, ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է նախարարության կայքում, փոխանցում է Известия-ն։
«Մենք ողջունում ենք նաև Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված համաձայնությունը հայ և ադրբեջանցի զինվորականների ազատ արձակման վերաբերյալ։
Սա նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը և նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման գործում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերին համահունչ։ Պատրաստ ենք այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման և քաղհասարակության միջոցով շփումների հարցում»,-ասել է Զախարովան։