Փոխարժեքներ
28 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.63 |
EUR | ⚊ | € 412.31 |
RUB | ⚊ | ₽ 3.58 |
GBP | ⚊ | £ 494.04 |
GEL | ⚊ | ₾ 142.93 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ալավերդիում իշխանությունը ռեւանշի գնաց՝ իրականացնելով իմպիչմենթ, որն իրականում ոստիկանական օպերացիա էր, այլ ոչ թե տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով նախատեսված գործընթաց։ Թվում է, թե իմպիչմենթը քաղաքակիրթ պրոցես է, եւ բոլոր առաջադեմ երկրներում այն իրականացվում է, բայց այս պարագայում իմպիչմենթի անվան տակ իշխանազավթման բացարձակ ապօրինի գործողություն արվեց։
Նախ օրինական ընտրված եւ լավ աշխատող համայնքապետին հեռացրին՝ միայն այն պատճառով, որ նա ՔՊ-ական չէ եւ չի ծառայում ՔՊ-ին։ Եվ իշխանության բերեցին մարզում վարկաբեկված նախկին ՀՀԿ-ականի, որի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, եւ նա բազմիցս սկանդալների մեջ է հայտնվել։ ՏԻՄ-երում իշխանությունն ամեն գնով զավթող ՔՊ-ն, փաստորեն, նախընտրում է կրիմինալին՝ Վանաձորում Ակային համայնքապետ նշանակելուց հետո Ալավերդին գրավեցին։ Ո՞րն է հաջորդը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում