Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանն ունի համապատասխան համագործակցություն Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, բայց ՆԱՏՕ-ի ղեկավարությունն էլ կողմնակից է հակամարտությունների խաղաղ կարգավորմանը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանի նախագահը, վերջերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպելուց հետո, նրանից ստացել է ռազմական գործողություններ իրականացնելու թույլտվություն: «Կարծում եմ` ՆԱՏՕ-ում արկածախնդրություն չեն սրում»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք ադրբեջանական սադրանքների պատասխանատվությունը չի ընկնում նաև Մինսկի խմբի վրա, Սեյրան Օհանյանը նշեց, որ Մինսկի խմբի գործունեությունը համարում է ճիշտ և բավարար, որովհետև եթե չլիներ այն, չէր լինի նաև այսքան տարիների արդյունքում պահպանված հարաբերական խաղաղությունը:
«Թեեւ Ադրբեջանը չի համաձայնում, բայց մենք կոչ ենք արել Մինսկի խմբի համանախագահներին ու միջազգային կառույցներին` անցկացնել հետաքննություն: Մենք նաև միակողմանի հետաքննություն ենք անցկացնում: Մինսկի խմբի ղեկավարությունը փորձում է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, որ լարվածությունը հանդարտեցնի, ոչ թե մեծացնի»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Իսկ թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի դատապարտում Ադրբեջանի սադրիչ գործողությունները հայկական բնակավայրերի ուղղությամբ, նախարարը նշեց. «ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ իր հնարավորությունների սահմաններում կանի ամեն ինչ անվտանգության ապահովման ուղղությամբ»: