Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Տեղեկացրել ենք, որ այսօր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ «Հոգևոր անվտանգություն. մարտահրավերներ, խնդիրներ» թեմայով կլոր սեղան-քննարկում:
Քննարկման ժամանակ «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ կրոնական կառույցներից շատերը հարմար տեղավորվել են Հայաստանում, և այսօր, օրինակ, Մեծամորն «իրենցով են արել» Եհովայի վկաները: Նրա հավաստմամբ` Մեծամորի ատոմակայանի աշխատակիցների շրջանում մեծ թիվ են կազմում Եհովայի վկաները, և եթե նրանք որոշեն երկրի ներսից ինչ-որ բան անել` հետո ինչպե՞ս ենք տակից դուրս գալու: Ամարյանը տեղեկացրեց նաև, որ Եհովայի վկաները Հայաստանում ոսկու բիզնեսով են զբաղվում:
«Իսկ մորմոններն այնտեղ են, որտեղ կա էլիտա և ռազմաբազա` Մեղրիում, Գյումրիում և Արտաշատում: Մորմոնները հյուրանոցային համակարգն ու աուդիտն են իրենցով արել. գաղտնիք չէ, որ «Մարիոթը» պատկանում է նրանց: Ավետարանչական կառույցի ներկայացուցիչներն էլ ակտիվ ձևով ընդգրկված են մեր քաղաքական դաշտում: Ի դեպ, օրենքի համաձայն` նրանց գույքը պատկանում է ԱՄՆ-ին, իսկ գիտեք` ի՞նչ են անում նրանք` Հայաստանում հող են գնում` Վանաձորում, Արտաշատում և Գյումրիում: Չի բացառվում, որ տարիներ անց ԱՄՆ-ը կարող է ներխուժել Հայաստան` սեփականության պաշտպանության «նկատառումներով»»,- ասաց Ամարյանը: