|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի որոշումը: Միգուցե ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նման վերաքննիչը եւս նրան չկալանավորի:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` առաջին ատյանի դատարանում էլ միջնորդությունը քննելիս պարզվել է, որ Գեւորգյանին առաջադրված մեղադրանքի հիմքում չի եղել հստակ ապացույց, որ նա, օրինակ, կաշառք է վերցրել կամ նա խոչընդոտել է արդարադատության իրականացմանը: Ընդամենը մեկ անձի ցուցմունք կա Արմեն Գեւորգյանի դեմ, եւ այդ անձը հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանն է, որն այլ պաշտոնյաների դեմ եւս բողոքներ է ներկայացրել՝ մեղադրելով իրենից կաշառք վերցնելու համար:
Նաեւ ասվել է, որ «Վիքիլիքսի» հրապարակումով մարդ չեն դատում, պետք է լինի ապացույց, որ ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ Գեւորգյանը ճնշումներ է գործադրել: Ի դեպ, Պողոսյանին զանգահարած անձն էլ, ըստ մեր տեղեկությունների, մահացել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: