Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ձեր կառավարությունն ինչո՞ւ է ընկել ավտոներկրողների հետևից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դիմելով ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Նշենք, որ նոր նախաձեռնությամբ առաջարկվում է մաքսատանը ավտոմեքենաների ժամանակավոր պահպանության՝ կայանման համար դրույքաչափերը միջինում 3 անգամ բարձրացնել:
«Մարդիկ բիզնես են անում, եթե հարկերից խուսափում են՝ արդյունավետ վարչարարություն արեք, բացահայտեք, տուգանեք: Բայց ինչը ձեր դուրը չի գալիս այս ոլորտի հետ կապված: Այո, խնդիրներ կան, բայց բոլոր ոլորտներում կան: Նախագիծ եք բերում իրար վրա տարվա վերջին, էս ոլորտի բեռը բարձրացնում եք, բայց հաշվի չեք առնում, որ այլ երկրներ, որտեղ վերարտահանվում են, այնտեղ էլ, ոնց որ, ինչ-որ գործընթացներ կան այս բիզնեսին խոչընդոտելու»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: