|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից հաստատվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու և Եղիշե Խաչատրյանի՝ դեպքին ականատես տարեց մոր՝ Էմմա Աբրահամյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով զուգորդված, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու համար մեղադրվողներ Ա.Չ.-ի, Ա.Ն.-ի, Խ.Կ.-ի, Ա.Զ.-ի և Յու.Հ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը:
Քրեական գործն ըստ էության քննելու համար մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: