|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս քաղաքացիներին զերծ մնալ Հայաստանի Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզեր, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւանա լճից հարավ եւ արեւելք գտնվող հատվածներ ճանապարհորդելուց։ «Հարավային տարածքների համար, դա նշանակում է Մ-10 մայրուղու արեւելյան հատվածը՝ Մարտունի քաղաքից դեպի հարավ»:
Նախարարությունը հորդորում է՝ խուսափել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանից հինգ կիլոմետրից ավելի մոտ գտնվող տարածքներ այցելություններից։ «Սա ներառում է Երասխ քաղաքը եւ ճանապարհի այն հատվածները, որոնք անցնում են սահմանամերձ տարածքով։ Խորհուրդն ուժի մեջ է մինչեւ հետագա ծանուցումը» ,-ասված է հայտարարության մեջ: