|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին՝ խուսափել օկուպացված Արևելյան Երուսաղեմի Հին քաղաք այցելելուց։
Դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ նշվում է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում լինել զգոն և համապատասխան միջոցներ ձեռնարկել անվտանգության իրազեկվածության բարձրացման համար։
«Երուսաղեմի Հին քաղաքի տարածքում անվտանգության վերջին միջադեպերի հետ կապված՝ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններին և նրանց ընտանիքներին խորհուրդ է տրվել հեռու մնալ Հին քաղաքից մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվել «խուսափել ցույցերից և մարդաշատ վայրերից, հետևել տեղական լրատվամիջոցներին և տեղական իշխանությունների ցուցումներին»։
Իսրայելի ոստիկանությունը նոյեմբերի 21-ին հաղորդել է Արևելյան Երուսաղեմի Հին քաղաքի տարածքում զինված միջադեպի մասին։ Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ հրեա վերաբնակիչ, ևս երեքը վիրավորվել են, այդ թվում՝ երկու ոստիկան: