Կարսում մի շարք շրջաններ անվտանգության հատուկ գոտի են հայտարարվել
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Կարս նահանգի մի շարք շրջաններ անվտանգության հատուկ գոտի են հայտարարվել:
Ըստ Demokrathaber-ի՝ 15 օրով անվտանգության գոտի սահմանված շրջաններում հատուկ գործողություններ են տեղի ունենում Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների դեմ: