|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Արդեն մի քանի օր է` պրոիշխանական լրատվամիջոցներն ու ֆեյք էջերը տարածում են ռուսաստանաբնակ, իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանի գրառումը, թե Դատախազության շենքի առջեւ մի մարդ կա, որը ձեռքին պահում է զոհվածի նկար, մինչդեռ Կարենի ծնողները նստած են գյուղում ու չեն պատկերացնում, որ իրենց որդու լուսանկարով մեկը վազվզում է Երեւանում ու դիմումներ գրում Նիկոլ Փաշինյանի դեմ:
Այսօր քաղաքացին, որին ուղղված էր Ռոման Բաղդասարյանի գրառումը, հարցազրույց տվեց Դատախազության շենքի առջև:
«Ես Մարկոս Հարությունյանն եմ, Կարեն Կարապետյանի տատի եղբայրը: Զոհված Մարկոսի նկարով երկու օր առաջ եղել եմ Դատախազության առջեւ՝ նրա ծնողների գիտությամբ: Բլոգեր Ռոման Բաղդասարյանը գրել է, թե ես ծախու, վարձու մարդ եմ, փողով եկել եմ: Գրել է, թե Կարենի ընտանիքի հետ մոտիկ է, նրանց օգնություն է տվել: Կարենի ծնողները վրդովված էին նրա այդ հայտարարություններից: Նա ո՞վ է, որ օգնություն ցույց տա: Ես մարդկանց միջոցով կարողացա այնպես անել, որ հեռացնի նյութը, հեռացրել է, եթե չհերքի իմ մասին գրած զրպարտությունները` դատական հայց կներկայացնեմ»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: