|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խորհուրդ եմ տալիս ընդդիմադիր գործընկերներիս ուղղակի չքննարկել Ալեն Սիմոնյանի զրպարտությունները` Օվերտոնի պատուհանի բռնակ չդառնալու համար։
Հարցը իրավա/քրեական տիրույթում է և պետք է լուծվի այնտեղ։
Մայր Աթոռը համապատասխան/անհամապատասխան իրավաբաններ ունի, հենց իրենք էլ պետք է դրանով արդեն զբաղված լինեին»։
Հիշեցնենք՝ «Дождь»-ի եթերում Ալեն Սիմոնյանն ասել էր. «Ասենք, որ որևէ երկրում, եթե պարզվի, որ x անձը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում եկեղեցում, մանկապիղծ է, եթե իրավապահ մարմինները արձագանքեն դրան կամ որևէ քաղաքական գործիչ քննադատի մանկապղծությունը կամ նման մի բան, դա հարձակում կլինի՞ եկեղեցու վրա: Չի կարելի թաքնվել այս սև սքեմի տակ և մտածել, որ դա ինդուլգենցիա է և կարելի է անել այն, ինչ ուզում ես, և երբ գան քո հետևից, դու կասես, որ դա հարձակում է եկեղեցու վրա»:ա