կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-25 21:43
Հասարակություն

Վրաստանի վարչապետը հայտարարել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին

Վրաստանի վարչապետը հայտարարել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը հաջողությամբ կատարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դերը՝ նկատի ունենալով Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների վերադարձի հարցում Վրաստանի դերակատարության մասին: Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը նախկինում երբեք նման դեր չի խաղացել:

«Դա Վրաստանի նկատմամբ երկու երկրների առաջնորդների վստահության արտահայտման ձև էր։ Իմ հերթին, ես ևս մեկ անգամ հաստատում եմ Վրաստանի լիակատար պատրաստակամությունը՝ շարունակելու միջնորդի դեր խաղալ այդ գործընթացում»,- ասել է Ղարիբաշվիլին: