|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Այն չափանիշներն ու նշաձողը, որն այս պահին դրված է Զինված ուժերում ատեստացիայի իրականացման գործընթացում, իր հիմնական նպատակին չի ծառայում:
Այս պահին կան զինծառայողներ, որոնց հաջողվել է քննությունները հանձնել և աշխատավարձի բարձրացում ունենալ, սակայն սա իր հետ` տարբեր գործոններով պայմանավորված, մեծ հիասթափություններ և ծառայությունից զորացրումների է բերել:
Ատեստացիայի գործընթացի դրական/բացասական գործոնների վերլուծությունը ցույց է տալիս, որ ծրագիրն իր հիմնական նպատակին չի ծառայել և սրա անփոփոխ մնալը բանակում շատ ավելի ծանր հետևանքների է հանգեցնելու:
Կա՞ այս հարցում առաջ քայլ արձանագրելու հնարավորություն` այո´, իսկ կանե՞ն` չի երևում, համենայդեպս փորձադաշտի վերածված բանակում արդեն մեկ տարի է ատեստացիայի գործընթացը դադարներով ընթանում է, իսկ սպասված արդյունքը չկա:
Այստեղ արագ արդյունքի հասնելու հնարավորություն կա, սակայն պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել դրա անցկացման մի տարբերակ, որն ավելի շատ վնաս է բերում, քան հնարավորություն»: