Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իլհամ Ալիևի կարգադրությամբ ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը նշանակվել է Ստեփանակերտի պարետ։
Սաֆարովը ծնվել է 1973 թվականին Սումգայիթում։ Ավարտել է Ադրբեջանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, Թուրքիայի ժանդարմերիայի սպայական դպրոցը և Ներքին գործերի նախարարության ոստիկանության ակադեմիան։
1996-2005 թվականներին եղել է հատուկ նշանակության ջոկատի հրամանատար և ներքին զորքերի հատուկ նշանակության գումարտակի շտաբի պետ։
2019-2022 թվականներին Սաֆարովը եղել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության հանրային անվտանգության վարչության պետի տեղակալը, ապա՝ նույն վարչության պետը։ Այնուհետեւ նշանակվել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ։
2023 թվականի հունվարին Սաֆարովը գլխավորել է Ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության գլխավոր վարչությունը։
Անցյալ տարվա հուլիսին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Պարգևատրվել է «Մարտական վաստակի համար», «Արիության համար», «Հայրենիքի համար» մեդալներով։
Ամուսնացած է, երեք երեխաների հայր։
Հիշեցնենք, որ 1919 թ. Ղարաբաղի գեներալ-նահանգապետ էր նշանակվել ազգությամբ քուրդ տխրահռչակ Խոսրով բեկ Սուլթանովը։
Խոսրով բեկ Սուլթանովը ծնվել է 1879թ․մայիսի10-ին Զանգեզուրի գավառի Մովսեսաշեն գյուղում (այժմ՝ Քաշաթաղի շրջան)։ Սովորել է Գանձակի գիմնազիայում։ ժողովրդավարական հանրապետության հռչակագրի 26 ստորագրողներից մեկն էր։ Խոսրով բեկը Ժողովրդավարական Հանրապետության առաջին կառավարության կաբինետում եղել է ռազմական նախարար։ Նա եղել է Անդրկովկասի սեյմի և Ադրբեջանի խորհրդարանի անդամ էր։