|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանի վարչախումբն ապամոնտաժել է Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարեւանությամբ գտնվող Շարլ Ազնավուրի հուշարձանը, որը կանգնեցվել է անվանի երգչի 100 ամյակի կապակցությամբ 2022 թվականին։ Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։
«Ստորեւ լուսանկարներում՝ Շարլ Ազնավուրի հուշարձանը եւ այդ նույն վայրը այս տավա հունվար ամսին: Ավելի վաղ ապամոնտաժվել են գրող Հակոբ Հակովյանի, ազգային բարերար Ալեք Մանուկյանի, ռուսական համայնավար առաջնորդ Ալեքսանդր Մյասնիկյանի, սովետական զինվորականներ Ադմիրալ Իսակովի, Անատոլի Զինեւիչի, Քրիստաֆոր Իվանյանի եւ այլոց հուշարձանները: Ապամոնտաժվել է նաեւ Արցախի Հերոս Աշոտ Ղուլյանի հուշարձանը՝ Ստեփանակերտի նույնանուն պուրակում: Համացանցում հրապարակվող նյութերից տեղեկանում ենք նաեւ, որ վանդալիզմի են ենթարկվում արցախյան ազատամարտում զոհվածների գերեզմանները»,- նշված է խորհրդի տարածած հայտարարությունում: