Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապագա կա, բայց այդ ապագան առանց Նիկոլի և նիկոլիզմի է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Նոր Հաճնի ընտրողների հետ հանդիպմանը։
Նա նշեց, որ հիմա, որ ասում են՝ «ապագա կա», ուզում են այդ ապագայի վրա էլ խաչ քաշել։
«Հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին պետք է խաչ քաշի իրենց վրա, տուն ճանապարհի, որպեսզի կարողանանք կերտել նոր, հզոր և ուժեղ Հայաստան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Հայաստան» դաշինքը, նրա խոսքով, ունի այդ ուժը, ունի այդ կամքը, այդ վճռականությունը, այդ փորձառությունը․ դաշինքը գլխավորող առաջնորդը բազմաթիվ անգամ դա ապացուցել է։
«Այո՛, Ռոբերտ Քոչարյանը հակաճգնաժամային կառավարիչ է, այո՛, սատարող քաղաքական ուժերը, ովքեր ստեղծել են դաշիքը, ունեն այդ համահայկական ներուժը, հնարավորությունը՝ համախմբվելու, կանգնելու մեր ժողովրդի կողքին, միասին այս իրավիճակից դուրս գալու»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ այս ընտրություններին իրենց գլխավոր թիրախը այս չարիքի կառավարությունն է, և փորձում են չարձագանքել այլ ուժերի հայտարարություններին, բայց երեկ առաջին նախագահն ասել է՝ «այո՛, Ռոբերտ Քոչարյանը հակաճգնաժամային կառավարիչ է, բայց այդ ճգնաժամերը ստեղծում է ինքը և կառավարում»։
«Չեմ ուզում վիրավորել առաջին նախագահին, պարզապես ուզում եմ հիշեցնել, որ 1998-ի ճգնաժամը ինքն էր ստեղծել, և Ռոբերտ Քոչարյանը, Դաշնակցությունը եկան՝ այդ ճգնաժամը հաղթահարեցին։ Այսօրվա ճգնաժամն էլ ստեղծել է իր հոգեզավակը․ այո՛, գալու ենք այդ ճգնաժամը միասին հաղթահարենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ եթե ուզում են վերջ տալ այս քաոսին և անտերությանը, ուզում են ապրել արժանապատիվ, ունենալ աշխատատեղեր, ապրել անվտանգ, երկրում լինի կայունություն և խաղաղություն, ապա այլընտրանք չկա՝ պետք է համախմբվել, կանգնել «Հայաստան» դաշինքի կողքին և միասին դուրս գալ այս վիճակից։
Մանրամասն՝ տեսանյութում․