Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. Նախօրեի ուշ գիշերին, երբ հազարավոր քաղաքացիներ Արցախի փրկության համար բողոքի ակցիա էին իրականացնում Հանրապետության հրապարակում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը ՔՊ իր նեղ կռուգին հավաքել է եւ ողջ գիշերը միասին են անցկացրել։
Նա թիմին տեղեկացրել է, գուցե՝ ոչ ուղիղ տեքստով, որ ոչ մի դեպքում չի հանձնելու իշխանությունը, ամեն գնով պահելու է։ Սրանով էր թերեւս պայմանավորված, որ հրապարակում ոստիկանները բիրտ ուժ եւ լուսաձայնային նռնակներ էին կիրառում քաղաքացիների դեմ։ Ինքն իր ընտանիքն ուղարկել էր Սեւանի ամառանոց՝ բնականաբար ուժեղացված հսկողության ներքո։
Մյուս ընտանիքներն էլ էին դուրս եկել, բայց երբ ընդդիմությունը երկար ընդմիջում հայտարարեց՝ մինչեւ երեկ երեկոյան ժամը 19-ը, հանդարտվեցին՝ հասկանալով, որ վտանգ չի սպառնում։ Ճիշտ է՝ երեկ ավելի մեծ ոստիկանական զորքեր էին բերվել Հրապարակ, բայց կատարվածի առաջին ալիքը հանդարտվել էր եւ վստահ էին, որ ոչ մի լուրջ միջադեպ չի արձանագրվելու։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում