| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Free Armenian Prisoners շարժումն այսօր բաց նամակ է հղել «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի գործադիր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալիին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների դեմ՝ Բաքվում անցկացվելիք Գրան Պրիին ընդառաջ:
«Նամակը ստորագրել են բրիտանացի հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ լորդ Ալթոնը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, պատգամավոր Էնդրյու Ռոզինդելին, ինչպես նաև բրիտանահայ համայնքի ղեկավարներ: Նրանք պահանջում են անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար:
«Նրանք պատանդ են պահվում, ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի, մերժվում է արդար դատավարությունների անցկացումը: Աշխարհն էլ հետևում է, թե ինչ է կատարվում․ «Ֆորմուլա 1-ը» չի կարող չտեսնելու տալ մարդու իրավունքների դեմ իրականացվող այս աղաղակող խախտումները։ Խախտումներ, որոնք տեղի են ունենում իրենց միջոցառման ստվերում. շահը չպետք է մարդու իրավունքների հաշվին լինի: «Ֆորմուլա 1»-ը պետք է դադարեցնի Ադրբեջանի վարչախմբերի ոճրագործությունները «սպորտվոշ» անել (սպորտի միջոցով մաքրագործում)։ Բարձրաձայնելով այս անարդարության մասին և կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ քաղբանտարկյալներին՝ «Ֆորմուլա 1»-ը կարող է ցուցաբերել մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր ունեցած հանձնառությունը»,-նշվում է նամակում»,- ասվում է նամակում։