|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Պետք է կրել պատասխանատվություն և մեղքն ուրիշի վրա չգցել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։
«Կասեմ, որ պետք է կարողանալ պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրել՝ դա անելով անվերջ և ամեն առիթով։
Պետք է ստանձնել սեփական պատասխանատվությունը և մեղքը կամ պատասխանատվությունը ուրիշի վրա չգցել: Հենց դրանում է քաղաքական գործչի, պետական գործչի և երկրի շահերի մասին չմտածող անձի տարբերությունը։ Հակառակ դեպքում՝ դա մի քիչ նման է վատ պարողի մասին պատմությանը»,- ասել է Զախարովան։