Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի 2799-ամյակին քաղաքապետարանը երկու պայմանագրով 1000 հատ կոնյակ է գնել «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ից 23 մլն 700 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Ըստ պայմանագրի՝ կոնյակների վրա պետք է նշված լիներ 2799 եւ Երեւանի գերբը։
Նմանատիպ մի պայմանագիր էլ կնքվել է 2018 թվականի ապրիլին 11 մլն 850 հազար դրամ ընդհանուր արժեքով։
Տպավորություն է, որ իշխանությունները սիրում են կոնյակներ: Օրինակ՝ վարչապետի աշխատակազմը «Վինո Վինո» ՍՊԸ-ից 2019 թվականին եւ 2021 թվականին ձեռք է բերել 2 մլն 77 հազար դրամ ընդհանուր արժեքով կոնյակներ։ Ինչու, ինչի համար՝ դարձյալ ոչ ոք չգիտի. փաստաթղթերում չեն երեւում:
Հիշեցնենք, որ «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ղեկավարում է Pernod Ricard ֆրանսիական ընկերությունը, որը, ինչպես տարեսկզբին պարզ էր դարձել, պաշտոնապես դադարեցրել է արտահանումը դեպի Ռուսաստան»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: