Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Հայրենակիցներ,
Երկրում արտակարգ դրություն է, որը ենթադրում է համարժեք կեցվածք բոլորի` թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքական դաշտի, թե՛ հասարակության կողմից: Համաճարակի, դրա հետևանքով առաջացած բազմաթիվ առկա ու սպասելի առողջապահական, տնտեսական, սոցիալական և այլ մարտահրավերների լուծումը պահանջում է բոլոր ուժերի ու կարելիությունների համախմբում: Միայն համախմբման ու փոխօգնության ճանապարհով մենք` որպես պետություն ու ժողովուրդ, կկարողանանք հաղթահարել այս տագնապը:
Այս գիտակցությամբ ու համոզմունքով է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը արտակարգ պայմաններում գործում արտակարգ ռեժիմով` հնարավորին օգնությունը ցուցաբերելով մեր հայրենակիցներին և իրավիճակի հաղթահարման իր առաջարկները ներկայացնելով կառավարությանը:
Ցավոք, համախմբվելու և հիմնախնդիրները միասնաբար հաղթահարելու այս գիտակցությունն իշխանության կողմից առայժմ ոչ միայն չի կարևորվում ու չի կազմակերպվում, այլև հակառակը` շարունակվում է հասարակությունը պառակտելու հին, արատավոր ու խիստ վտանգավոր գործելաոճը: Իշխանության քաղաքական շահախնդրություններն արդեն անցնում են զուտ մարդկային, բարոյական ու արժեհամակարգային բոլոր սահմանները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը համաճարակի այս պայմաններում փոխելու` զուտ մարդկային, բարեսիրական, բարոյական ու միանգամայն արդարացված հորդորով: Ցավոք, այդ մարդասիրական հորդորը դեռևս ոչ միայն պաշտոնական պատասխանի չի արժանացել, այլև կազմակերպված կերպով սանձազերծվել է տգեղ ու անբարոյական քարոզարշավ Հայոց Հայրապետի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է.
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
15.04.2020 թ.