Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը: Այս մասին գրառում է կատարել Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Բերձորի միջանցքում տեղի ունեցած վերջին միջադեպին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանցիներն Արցախից բուժառուներին ՀՀ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայից ստիպել են հեռացնել Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության թեժ գծի հեռախոսահամարը։
«Ադրբեջանի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը, իսկ մյուս քննարկումներում Ադրբեջանըն բերում է օրինակներ, թե ինչպիսիք են Քվեբեկը կամ Կատալոնիան, որտեղ ազգային խորհրդանիշներն ազատ և լայնորեն օգտագործվում են: Ժամանակն է հասկանալու, որ AZE-ի նպատակը ոչ խաղաղությունն է, ոչ համակեցությունը»,- գրել է նա։