|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը արևմտյան լրագրողների հետ զրույցում բերանից թռցրել է, թե Սոչիի հյուրանոցային համարների լոգարաններում տեսահսկող սարքեր են տեղադրված. հայտնում է Лента.ру-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:
Մեկնաբանելով Սոչիի ենթակառուցվածքների թերությունների մասին` արևմտյան ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվող տեղեկությունները՝ նա ասել է, որ դրանք հայտնվում են Ռուսաստանի հանդեպ բացասական վերաբերմունքի պատճառով:
«Մենք տեսախցիկների տեսագրություններ ունենք, որոնք ցույց են տալիս՝ ինչպես են մարդիկ բացում ցնցուղը, այն ուղղում պատի կողմը և այնուհետ հեռանում սենյակից»,- հայտարարել է Կոզակը:
Լրագրողները փորձել են նրանից տեսահսկման մասին մանրամասներ ստանալ, սակայն Կոզակը հայտարարել է, որ մամուլի ասուլիսն ավարտված է: