Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որոշ շրջանակներ, օգտագործելով նախկինում արված սոցիոլոգիական հարցումները, փորձում են մանիպուլացնել հասարակությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Մենք» դաշինքը, որում, մասնավորապես, ասվում է.
«Վերջին օրերին մամուլում շրջանառվում են հոկտեմբերի 9-ից 29-ը ընկած ժամանակահատվածում 1200 քաղաքացու շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքներ:
Ուշագրավ է, որ այս արդյունքները հրապարակողները որեւէ անգամ չեն նշել այն կարեւոր հանգամանքի մասին, որ այդ հարցումներն իրականացվել են դեռեւս այն շրջանում, երբ «Մենք» Դաշինքը (որի Հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 10-ին) եւ այլ նոր ուժեր դեռեւս ձեւավորված չեն եղել եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ չեն ներկայացրել:
Ակնհայտ է, որ այս տվյալները ավելի վաղ փուլում չհրապարակելը, եւ դրանք ընտրարշավի հենց այս փուլում հրապարակայնացնելը եւ չհիշատակելը, որ «Մենքը» եւ մյուս ուժերը այդ ժամանակ չեն եղել, ոչ այլ ինչ է, քան հակաքարոզչություն, հասարակությանը շփոթության մեջ գցելու անհաջող փորձ, ինչու չէ նաեւ՝ ակնհայտ օժանդակություն որոշ քաղաքական շրջանակների:
Նոր Հայաստանում նման իմիտացիոն երեւույթները պետք է տեղ չունենան, եւ մենք նաեւ պայքարում ենք, որ բացառենք նման գործելաոճը եւ իմիտացիոն երեւույթները:
Մենք գտնում ենք, որ սա օրենքի ակնհայտ խախտում է եւ հակաքարոզչություն: Միջազգային դիտորդների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ այլ պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս փաստի վրա»: