|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին, ինչի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ԿԽՄԿ-ի Ադրբեջանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախա Հուսեյնովայի խոսքով՝ հայ ռազմագերիների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց հնարավորություն է տրվել շփվել ընտանիքների հետ։
Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն իր այցերի ընթացքում գնահատում է գերիների նկատմամբ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև նպաստում է նրանց ընտանիքների հետ շփումների վերականգնմանը կամ շարունակմանը