|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն ապրիլի 29-ին այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին և 5-հոգանոց հայ ընտանիքին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական АПА գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովային։
Տեղեկության համաձայն՝ Կարմիր խաչի միջոցով գերիներին և նրանց ընտանիքներին տեղեկություն է փոխանցվել։
Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիներ Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները նույն ընտանիքի անդամներ են, որոնք ադրբեջանական սահմանը հատել էին 2010-ի հունվարին։ Նրանք ցանկանում էին երրորդ երկիր մեկնել։ Հակոբ Ինջիղուլյանը գերի էր ընկել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը։