|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը մտադիր է իրենց քաղաքական ուժի անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում մանդատը վայր դնել:
Թերեւս սա է եղել Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հուշագրից զատ, բանավոր ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը:
Իսկ ցուցակում ընդգրկվելը պայմանավորված է զուտ նրանով, որ առանց Ծառուկյանի ԲՀԿ-ին ընտրող դժվար կլիներ գտնել:
Նոր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը կփորձի ձերբազատվել օրենսդիրում վերջին գործարարից, իսկ դրա դիմաց զիջել ԲՀԿ-ին երկու նախարարական պորտֆել՝ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարների պաշտոնները:
Դրանք համապատասխանաբար կփոխանցվեն Հրաչյա Ռոստոմյանին եւ Գաբրիել Ղազարյանին, որոնք առերեւույթ ԲՀԿ-ի հետ կապ չունեն, բայցեւ ասոցացվում են Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի հետ՝ լինելով կառավարությունում հենց այս քաղաքական ուժի հենասյուները: Այնպես որ, ԲՀԿ-ից այլընտրանք՝ գուցե, բայց ընդդիմություն այդպես էլ դուրս չի գա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: