|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երեւանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում համարում են, որ դրանով ոչ թե «սեւ ամպեր» է կուտակվում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գլխին, ում պատկանում է վերոնշյալ շենքը, այլ` հենց ՔՊ-ի գլխին: «Իրավունքի» տեղեկություններով` հենց սրանով էր պայմանավորված, որ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը շտապ փակ հանդիպում է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ:
Ըստ էության, Փաշինյանը ցանկացել է շոշափել տրամադրությունները պատգամավորների շրջանում, որպեսզի հասկանա, թե ումից ինչ հարված սպասի, եւ ովքեր են ամենահավանական «ընդդիմադիրները» իշխանության ներսում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում