կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-30 21:11
Քաղաքական

Ուր էին փախել Մարտի 1-ի գործով դատախազները․ Politik.am

Ուր էին փախել Մարտի 1-ի գործով դատախազները․ Politik.am

Այն բանից հետո, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված սահմանադրական կարգի տապալման գործով, մարտի 29-ին հրապարակվեց ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը այն մասին, որ Քրեական օրենսգրքի 300,1 հոդվածը ճանաչվում է անվավեր, սպասելի էր, որ այսօրվա նիստին պետք է որ գործը վերջնական հանգուցալուծում ստանար՝ գործը այդ հոդվածի մասով կարճվեր եւ քրեական հետապնդումը դադարեցվեր։ Այս մասին գրում է Politik.am-ը:

Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումն, իհարկե Հայաստանի գործող իշխանությունները ծանր տարան։ Ու հիմա, թերեւս ընկել են մի այնպիսի վիճակի մեջ, երբ հանձնարարվել է դատախազներին ինչ որ մի բան գտնել, իսկ եթե հարկ է, նաեւ՝ մոգոնել, որպեսզի երկրորդ նախագահ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը շարունակվի։ 

Այլ կերպ չի կարելի բացատրել այն, որ այսօրվա դատական նիստին դատախազները պարզապես չէին եկել։ Իսկ եթե մի փոքր ավելի ժողորվդական լեզվով ասենք՝ պարզապես փախուստի էին դիմել՝ «թռել էին»։

Այսօրվա նիստի հենց սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը ներկայացրեց այս գործող մեղադրող, գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի դատարան ներկայացրած գրությունը, որով դատախազը խնդրել էր հետաձգել այսօրվա նիստը։ Սա արդեն ծիծաղելի չէ, կամ անեկդոտիկ, այլ պարզապես ծաղրանք է արդարադատության հանդեպ առհասարակ, քանի որ մարդկության պատմության մեջ առաջին անգամ ունենք քրեական գործ, որը չունի համապատասխան հոդված քրեական օրենսգրքում, սակայն ամեն դեպքում, «էշի համառությամբ» փորձ է արվում անել ամեն բան, որպեսզի մի բան «մոգոնվի»․ որովհետեւ գուցեեւ հրահանգ է ստացվել, որ «The Show Must Go On»։