|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նիկոլ Փաշինյանը, այսպես կոչված, «քաղաքացու օրվա» կապակցությամբ իր ամենամյա ուղերձից հանել է Արցախի մասին ձևակերպումները։
Արցախի 75 տոկոսի կորստի, բազմահազար զոհերի ու հաշմանդամների պատճառ դարձած Փաշինյանը, որի իշխանության ամեն մի օրը դամոկլյան սուր է Արցախի և Հայաստանի համար, փաստացի հաստատում է, որ իրենց իշխանության համար Արցախն այլևս գոյություն չունի։
2021 թ․ ուղերձում նշված էր․ «Կեցցե Ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե Արցախը։ Եվ կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում, ազատ ու երջանիկ Արցախում»։
Իսկ ահա 2022 թ․ ուղերձից հանվել է «ազատ և երջանիկ Արցախ» ձևակերպումը․ կարելի է ենթադրել, որ Փաշինյանը հասկացել է, որ իր կառավարման ժամանակ ու պատճառով Արցախը ո'չ ազատ է, ո'չ էլ երջանիկ, և, հետևաբար, փաշինյանական իշխանության ամեն մի օրը վտանգ է հայկական երկու պետականությունների ապագայի համար։