Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մարզերից տեղեկություններ են ստացվում, որ ՔՊ-ն սեփական թիմակիցների կամ իրենց նկատմամբ լոյալ անձանց ինչ-որ «գույքագրում» է իրականացնում, ցուցակներ կազմում: Հաշի առնելով, որ մարզերում առաջիկայում ընտրություններ չեն սպասվում, փորձեցինք հասկանալ, թե իրականում ինչ նպատակ կարող է ունենալ այս ամենը:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն ու քպականները հիանալի հասկանում են, որ ներկայում տեղի ունեցող զարգացումներն իրենց իշխանությունը պահելու համար լուրջ սպառնալիք են, և հնարավոր են անհնազանդության հուժկու ալիքներ։
Ըստ այդմ,փորձում են հասկանալ, թե նման ընթացքի պարագայում իրենք ինչքան մարդ կարող են հանել փողոց՝ ցույց տալու համար, թե հանրային լայն աջակցություն ունեն, ինչպես նաև հակադրվելու հանրային լայն դժգոհություններին։ Մեր տեղեկություններով, ՔՊ-ում ևս հասկանում են, որ նման քայլը կարող է բախումների պատճառ դառնալ, սակայն, ամեն դեպքում փորձում են, այսպես ասած, իրենց ապահովագրել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում