Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղի է ունենում այն, ինչը Նիկոլը պայմանավորվել է Ալիևի հետ։ Փաշինյանն իր գործունեության ընթացքում չի խաբել միայն Ալիևին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը։
«Փաշինյանն իր էությամբ ստախոս, քցող, պայմանավորվածությունները խախտող անձնավորություն է և միակ մարդը ում չի քցել Ալիևն է, ում հետ ինչ-որ բաներ է պայմանավորվել Արցախի և Հայաստանի վերաբերյալ, դրանք փուլ առ փուլ իրականացնում է։ Այս մարդը Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի շահերը չի սպասարկում, ավելի շատ թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու է և սպասարկում է նրանց շահերը և որքան շուտ հասարակությունը դա հասկանա ու գիտակցի, այդքան շուտ մենք կազատվենք այդ աղետից»,- ասաց նա։
Անդրադառնալով Տեղ գյուղում տեղի ունեցածին ՀՅԴ անդամը նշեց, որ դա սողացող պատերազմ է․
«Տարածքներ միայն զոհեր տալով չեն գրավում, եթե քայլելով կարող է վերցնել տարածք, ապա ինչու Ալիևը պետք է իր բանակին տանի դրա միջով, սպառազինություն վատնի, քայլելով մարդիկ գալիս վերցնում են։ Ալիևը բազմիցս համոզվել է, որ Նիկոլն իրեն խաբող-քցող չի, նա հանգիստ այդ գործընթացը տանում է և սա շարունակվելու է այնքան, քանի դեռ Փաշինյանը իշխանության է։ Այս գործընթացը ՀՀ բոլոր մարզերում էլ լինելու է»,- ասաց նա։
Ընդդիմադիր գործիչը նշեց, որ Ալիևը փուլ առ փուլ վերցնում է այն, ինչն իրենցն է համարում․
«Ադրբեջանցիները Երևանն են ուզում վերցնել, նրանք Երևանը համարում են Էրիվան։ Ոչինչ չի խուսաբելու թուրքական յաթաղանից, քանի դեռ մենք ուշքի չենք եկել, չենք միավորվել։ Մեր ժողովուրդը պետք է գիտակցի այն մարտահրավերները, ինչի առաջ մենք կանգնած ենք»,- ասաց նա։