|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսխորհրդի նախագահ Նարեկ Բալդրյանը գրում է.
«Շատ կարևոր
Հարգելի ԵՊԿ դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ, բոլոր տարիների շրջանավարտներ:
Այսօրվա համակոնսերվատորիական ժողովի արդյունքում կայացվել է որոշում` կազմակերպել ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` Կոնսերվատորիայի` «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելու (այլ բուհերի հետ միավորելու, տեղափոխելու) դեմ։
Ստորագրահավաքի գործընթացը կհամակարգի ԵՊԿ Ուսանողական խորհուրդը։
Ստորագրահավաքի մեկնարկը` վաղը` մարտի 13-ին, ժամը 10:00-ին, կոնսերվատորիայի ճեմասրահում։
Ստորագրահավաքի ավարտը` ուրբաթ` մարտի 15-ին, ժամը 13:00-ին։
Խնդրում ենք տարածել հայտարարությունը։
Ակնկալում ենք ձեր կազմակերպված մասնակցությունը»: