Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԱԺ հայտարարության ժամին
«Սիրելի հայրենակիցներ,
Կառավարության վերջին նիստերից մեկում Փաշինյանը շատ պատասխանատու հայտարարություն արեց՝ մենք դպրոց կառուցել չգիտենք: Սրան նախորդել էին կախիչի, ցնցուղի, վոլեյբոլի ցանցի, ավելի ուշ՝ պաշտոնից հեռացված քաղշիննախարարի և մարզպետի հայտնի պատմությունները:
Այս ընթացքում ՝ Հայաստանի ուրվագծով ինչ-որ թիթեղ ձեռքին, վարչապետը փորձում է գտնել սեփական երկրի կադաստրի վկայականն ու համոզել տաուշցիներին, որ հենց դա է Հայաստանը, ուր չկան իրենց գյուղերն ու 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Իսկ, առհասարակ, այս ամենին նախորդել էին բանակցային գործընթացը Օ-ական կետից սկսելու, Արցախն Հայաստան է և վերջ ողբերգական ավարտով հայտարությունները:
Ու հիմա, երբ սպրում ես մի երկրում, ուր պատերազմի ստվերը երբեք այդքան մոտ չի եղել, թշնամին այդքան անպատիժ, ուր ամեն անարյուն լուսաբաց նվեր է, ուր հասարկությունը երբեք այդքան անպաշտպան չի եղել, հանկարծ մեջտեղ է նետվում Ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարը: Սա արվում է մի միջավայրում, ուր կրթության ոլորտում կապիտալ ծախսերի կատարողականն ընդամենը 42% է, իսկ այսօր թափված ասֆալտը վաղը չկա:
Քաղաքական մեծամասնություն, խոսքս հատկապես ձեզ եմ ուղղում. Կոտրեք ձեր լռությունը:
Սա ի՜նչ վարքագիծ է, ի՜նչ սևեռուն հանձնառություն է՝ քանդել, ուրանալ, անապատացնել ամեն մի ժառանգություն և անցյալի հետ հոգևոր կապեր, ինքնութենական կոդեր։
Էս կազմալուծվող երկրում ի՞նչ Ակադեմիական քաղաք․ մեր անվտանգային, գոյութենական կոլապսի մեջ սա ի՞նչ չհիմնավորված առաջնահերթություն է: Որտե՞ղ է որոշվել, թե Հայաստանին Ակադեմիական քաղաք է հարկավոր։ Ի՞նչ հաշվարկներ, ի՞նչ ուսումնասիրություն, ի՞նչ հիմնավորում կամ ռազմավարություն է ընկած այդ գաղափարի ներքո։
Ովքե՞ր են այդ հայեցակարգի հեղինակները, սա ինչ հիվանդ երևակայություն է: Ինչո՞ւ եք հասարակությանն ու գիտական հանրությանը փաստի առաջ կանգնեցնում ու մնում անդրդվելի:
Թե քաղաքաշինական, թե բովանդակային իմաստով արդեն իսկ մայրաքաղաքի կենտրոնում, Թամանյանի հղացմամբ ԵՊՀ-ի շուրջը տեղակայված բուհերը կառուցված են հենց այդ՝ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ քաղաքի փիլիսոփայությամբ։
ԵՊՀ, Կոնսերվատորիա, Բժշկական՝ սրանք կոդային, արժեքաբանական, գաղափարական ՍԻՄՎՈԼՆԵՐ են, սոսկ շենք չեն․․․սրանց թիկունքում հարյուրամյակի պատմություն ու մշակույթ կա:
Կարո՞ղ եք՝ կրթության որակ ու մրցունակություն ապահովեք։ Օպտիմալացրեք բուհ-երը, խստացրեք հավատարմագրման կարգերը, կրթությունը կապեք երկրի կարիքներին ու մարտահրավերներին: Քաղաքացի կրթելու և ձևավորելու մասին մտածեք:
Բարեփոխումները պետք է լինեն բժշկության մեջ շատ հայտնի մի՛ վնասիր սկզբունքով:
Իրականում սա սոսկ կոնսերվատորիայի կամ առանձին վերցրած որևէ բուհի խնդիրը չէ։ Տեղի ունենցողը հոգևոր-արժեքային համակատրգի տրանսֆորմացիա է: Երկրի և հայ մարդու բովանդակության կազմալուծում է, որը գոյության իրավունք չունի»:
Մանրամասն՝ տեսանյութում։