Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնեական անփութության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 36 մլն. ՀՀ դրամի վնաս։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, պատասխանատվություն կրելով ընկերության գործառույթների պատշաճ կատարման համար, ծառայության նկատմամբ առերևույթ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ:
Մասնավորապես՝ պարզվել է, որ նա, ՀՀ կառավարության 216-Ն որոշման 5-րդ և 7-Ն որոշման 6-րդ կետերի համաձայն, պարտավոր լինելով պետության կարիքների համար ձեռք բերված սերմացուները պահպանել ՀՀ-ում գտնվող նմանատիպ սերմացուներ պահեստավորելու համար նախատեսված պահեստներում, պետական կարիքների համար 2017-2018թթ. ձեռք բերված և չիրացված սերմացուների խմբաքանակները պահեստավորել է տեխնիկական և սանիտարական տեսակետից հատիկապահեստների հիմնական պահանջներին չբավարարող պահեստներում, որի հետևանքով պետությանը պատճառվել է 36.486.610 ՀՀ դրամի վնաս:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութություն) 2-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: