Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2015-2018 թվականներին իրականացված գնումների գործընթացի վերաբերյալ:
Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, ինչի արդյունքում՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։
Հիշյալ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը 2015-2017թթ․ ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, պետությանը պատճառել է 99․913․800 (իննսունինը միլիոն ինը հարյուր տասներեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամի գույքային վնաս։ Տնօրենի կողմից հիշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներման ակտի կիրառման հիմքով»,- նշված է հայտարարության մեջ: