Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հաջորդ շաբաթ խորհրդարան կգան Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները: Երեքշաբթի՝ մարտի 21-ից, խորհրդարանում սկսվում է հերթական նստաշրջանը: Նստաշրջանում նախատեսված է, որ վարչապետը կներկայացնի կառավարության ծրագրի՝ 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց, իսկ նախարարները՝ յուրաքանչյուրն իր ղեկավարած ոլորտի ծրագրերի կատարողականը:
Փաշինյանն ու նախարարները կպատասխանեն պատգամավորների հարցերին: Այսպիսով, բացի չորեքշաբթի օրը նախատեսված ԱԺ-ի հետ հարցուպատասխանից, երեքշաբթի եւս վարչապետը կգա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիրները եւս մասնակցելու են ԱԺ նիստերին, բացառությամբ չորեքշաբթի օրը նախատեսված կառավարության հետ հարցուպատասխանից:
Հիշեցնենք, որ այս շաբաթ եւս նախարարները մասնակցում են գլխադասային հանձնաժողովների նիստերին. երեկ ԱԺ էին եկել ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այսօր էլ խորհրդարան է գալու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Սպասվում է նաեւ, որ խորհրդարան կգա արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում